ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին անհրաժեշտ են արյան դոնորներ: Կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Այս պահին բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը Կատարեք արյունատվություն, մի հետաձգեք այդ մարդասիրական քայլը։
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 12:30:
Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. 010-28-38-23
Հասցե․ ք․ Երևան, Ներսիսյան 7
Արյունատվության հակացուցումներին կարող եք ծանոթանալ մեր կայքում»:
--00--ԱԹ