ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Արցախի Հանրապետության նախագահական և Ազգային ժողովի ընտրություններին թեկնածուների վերջնական ցանկը։ մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածունի գրանցման փաստաթղթեր:
Ըստ Արցախի ԿԸՀ կայքի՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 9 կուսակցություն`
- Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,
- «Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,
- «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,
- « Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,
- Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 32 թեկնածուների,
- Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների,
- Արցախի հեղափոխական կուսակցությունը` 17 թեկնածուների,
- Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուների,
- «Անկախության Սերունդ» կուսակցությունը` 17թեկնածուների ընդգրկմամբ:
Ընտրական ցուցակ են առաջադրել երկու կուսակցությունների դաշինքներ`
- Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների,
- «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինքը` 31 թեկնածուների ընդգրկմամբ:
Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` Արցախի ԿԸՀ կայքում: