ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես վարչական շրջանի ընտրական մարմնի հրավերով ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մարտի 1-ից 4-ը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները (Primary Election)։ ՀՀ ԿԸՀ անդամները գործուղման ընթացքում այցելել են քվեարկության կենտրոններ, ընտրությունների ժամանակ կիրառվող էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների պահեստներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից
Նշենք, որ նախնական ընտրությունները դիտարկելու համար հրավիրված են եղել այն երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչները, որոնք ընտրությունների ժամանակ կիրառում են էլեկտրոնային տեխնիկական սարքավորումներ, և այցն ունեցել է նաև փորձի փոխանակման նշանակություն։
--00—ԼՀ