ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Փետրվարի 18-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Սայաթ-Նովա գյուղում մի քանի օր առաջ տեղի է ունեցել դանակահարություն, և երեկ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի խումբ բնակիչներ ժամանել են գյուղ և Րաֆֆու փողոցում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։
ինչպես հայտնում է աղբյուրը, կատարվածի մասին գյուղացիներն ահազանգել են ոստիկանության Մասիսի բաժին, սակայն ոստիկանները ժամանել են բավականին ուշ։
Ըստ ահազանգողների՝ վիճաբանության մասնակիցների թիվը բավականին մեծ է եղել, նրանք եղել են մի քանի ավտոմեքենաներով, այդ թվում՝ Mercedes-ներով։