ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունում վերջին շրջանում բավականին անհասկանալի իրավիճակ է։ Պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քարամյանն աստիճանաբար ազատվում է նախկին կադրերից՝ փնտրելով նորերը։
Մենք տեղեկացանք, որ օրերս աշխատանքից ազատվել է նաև ՊՎԾ վարչության պետի պաշտոն զբաղեցնող Հասմիկ Հունանյանը։ Նա, մեզ հասած տեղեկություններով, գործարար է և 4-րդ գյուղի տարածքում կպչուն ժապավենի արտադրության գործարան ունի՝ «Սանտամոնիկա» ՍՊԸ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: