Վրաստանը կշարունակի Ադրբեջանից վառելիք գնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

 

socar

Նավթարդյունաբերողների միության նախագահ Վանո Մթվրալաշվիլին հայտնել է, որ Վրաստանը կշարունակի Ադրբեջանից վառելիք ձեռք բերել։ Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:



Ըստ նրա՝ Վրաստանի մանրածախ շուկայի մատակարարը SOCAR Georgia Petroleum ընկերությունն է (ադրբեջանական SOCAR նավթային ընկերության դուստր ձեռնարկություն)։ Այն համարվում է վրացական շուկայի առաջատար կազմակերպություն։



Վրաստանի վառելիքի 45 տոկոսը ստացվում է Ադրբեջանից։ Ադրբեջանական գազն ավելի մատչելի է, քան ռուսականը։ Ռուսաստանը՝ Ադրբեջանից հետո երկրորդ մեծ մատակարարն է, հետևում են Ռումինիան, Բուլղարիան։