ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Մայիսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի մասնակցությամբ տեղի է ունեցել ադրբեջանա-բուլղարական փաստաթղթերի ստորագրման արարողություն։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին համատեղ հռչակագիրը ստորագրել են նախագահներ Իլհամ Ալիևը և Ռումեն Ռադևը։
«Ադրբեջանական «Հավա Յոլլարը» փակ բաժնետիրական ընկերության և Bulgaria Air Joint Stock Company-ի միջև կոդերի փոխանակման պայմանագիրը ստորագրվել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Էլմին Մամեդովի և Բուլղարիայի Bulgaria Air ավիաընկերության խորհրդի անդամ Խրիստո Տոֆորովի կողմից:
--00—ԼՀ