ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Փետրվարի 21-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, կամավոր ոստիկանություն է ներկայացել 28-ամյա Ռոմիկ Ս․-ն։ Նա 2013թ. հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: