ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այսօր ստորագրած հրամանագրով, Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։
Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մեկն է Հայկական Զինված ուժերի այն սպաներից, ովքեր լավագույնս տիրապետում են ռազմական գործի նրբություններին, և իրենց անցած մարտական ճանապարհին բազմիցս դրսևորել են փայլուն հմտություններ։
Վստահ եմ, որ Ջալալ Հարությունյանը շարունակելու է պաշտպանական գերատեսչությունում ձևավորված լավագույն ավանդույթները՝ ի շահ Արցախի Հանրապետության բանակի մարտունակության և, հետևաբար նաև՝ երկրի պաշտպանունակության աստիճանի շարունակական բարձրացման»։