ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր դիվանագետի օրն է: Շնորհավորում եմ մեր բոլոր դիվանագետներին, իմ ընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Թող որ մեր հայրենիքի սահմանի` ձեզնից յուրաքանչյուրի հատվածը միշտ անխոցելի լինի, թող որ ձեր ուժերը հերիքի միշտ խաղաղ պահել մեր զինվորին, սատար կանգնել մեր գործարարին ու ամեն տեղ նեցուկ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Կամք ու ինքնավստահություն ձեզ, որ կյանքի բոլոր ոլորաններում բարեկամներ չկորցնեք, այլ միշտ ձեռք բերեք ու ավելացնեք:
Դե հաշվի առնելով նաև, որ 1997 թվականից ուղղակիորեն, հետո նաև միջնորդավորված միշտ նույն դաշտում եմ գործել, այսօրն իմ տոնն էլ եմ համարում և շնորհավորում եմ նաև ինձ :)
Շնորհավոր:
Իմ ասած՝ Դուխով: Համբերատարությամբ: Խելքով: Իմաստությամբ»: