ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ բանակում մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ են հայտնաբերվել։
«Անցնող 2 օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում Հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։
Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։