ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունել է չեմպիոն «Բարսելոնային»։
Առաջին խաղակեսում երեք դրվագներում «Ռեալին» գոլից փրկեց բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։ Երկրորդ խաղակեսում երկու անհավանական սեյվ կատարեց կատալոնական թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։
«Ռեալը» հաղթեց 2-0 հաշվով ու վերադարձրեց աղյուսակում առաջատարի դիրքը։ Սետյենի թիմը երկրորդ տեղում է։