Ռեա՞լ, թե՞ Բարսելոնա․ Ուիլյամսն ընտրություն է կատարել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Capture

Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսը ընտրություն է կատարել Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա խաղացողի ընտրությունը կանգ է առել «Բարսելոնայի» վրա։ Նշվում է, որ «կապտանռնագույնները» հաջորդ տարի կարող են ձեռք բերել Ուիլյամսին: Բայց շատ բան կախված կլինի թիմի ֆինանսական վիճակից։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 22-ամյա խաղացողին ցանկանում է իր շարքերում տեսնել ֆրանսիական ՊՍԺ-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Նիկոն բասկյան ակումբի կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ