ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը տարակուսած է՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության իր գործընկերներն ինչո՞ւ իրավապահներին չեն դիմում, եթե նրանց հայտնի է, որ հանրաքվեին լցոնումներ են լինելու: 24News-ի հետ զրույցում Հակոբյանը նշեց, որ եթե իրավապահներին չեն դիմում, ուրեմն ԼՀԿ-ականների ասածը «կլասիկ» սուտ է:
«Եթե մարզպետները վարչական ռեսուրսներ կիրառեն, իրենց մոտ հրավիրեն համայնքապետերին ու հրահանգեն, որ նրանք «այո»-ի օգտին աշխատեն, ապա մարզպետները դաժան պատասխանատվության կենթարկվեն։ Հանրաքվե լցոնումների ճանապարհո՞վ, ուշքի՛ եկեք, չկա՛ նման բան»,- շեշտեց «Իմ քայլի» պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։