ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Հայաստանի տարածքում, մարտի 3-ի ժամը 19:35-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց:
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։