ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Իտալիայում առաջին անգամ COVID-19 կորոնավիրուսի տարածման տեմպերն ընկել են: Այս մասին հայտնում է la Repubblica-ն: Մարտի 2-ին նախորդ օրվանից 270-ով պակաս դեպք է գրանցվել։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով ախտորոշված 66 հիվանդներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից: Բուժվել են 149 մարդ: Վարակվածների թվի աճը կազմել է 16%՝ վերջին շրջանի 50% աճի հետ:
Այսօր Իտալիայում կա 1835 կորոնավիրուսով հիվանդ, 52-ը՝ մահացել են:
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։