ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
«Արցախի ընտրությունները ճակատագրական են լինելու, որովհետև Հայաստանն ու Արցախը, իրականում, նույն միասնական իրավական տարածքն են։ Ցանկալի է, որ այդ միասնական իրավական տարածքը սինքրոնիզացվի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։
«Այս ընտրությունների հիմնական իմաստը դա է։ Արցախի և ՀՀ-ի միջև սինքրոնիզացիան շատ կարևոր է։ Արցախում պետք է լինի ՀՀ իշխանության հետ նույն ուղղությամբ, նույն մտածողությամբ գնացող ղեկավարություն»,- ասել է պատմաբանը։
Տեր-Աբրահամյանը կարծում է, որ ՀՀ-ում սպասվելիք հանրաքվեն ևս սինքրոնացման խնդիր է լուծելու։
Պատմաբանը խոսել է նա «Մարտի 1-ի» դատավարության, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի և այլ թեմաների շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում։