ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր՝ մարտի 4-ին, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն ոստիկանության կենտրոնի բաժնից տեղափոխել են բուժհաստատություն: Այդ մասին 24News-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հարցին, թե ո՞ր հաստատություն է քաղաքացին տեղափոխվել, ոստիկանությունից չմանրամասնեցին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ որ այսօր՝ մոտ ժամը 13։00-ին, Երևանի քաղաքապետարանի մոտ մի քաղաքացի, իր վրա բենզին լցնելով, փորձել է ինքնահրկիզվել, սակայն տեղում աշխատող ոստիկանները կանխել են և բերման ենթարկել։
Տղամարդու հետ էին նաև իր երեք մանկահասակ երեխաները: