ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
RT-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետը՝ Գևին Նյուսոմը, արտակարգ դրություն է հայտարարել։ Պատճառը նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն է:
«Այս որոշումն ընդունվել է ոչ միայն 1 մարդու ողբերգական մահվան, այլև այլ հանգամանքների պատճառով»,- ասել է նա:
Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փլեյսեր շրջանում: Մարտի 4-ի դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է 11 մարդ, որից 9-ը՝ Վաշինգտոն նահանգում:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 80 դեպք է գրանցվել․ 24-ը կապված է ճանապարհորդությունների հետ, 16-ը՝ վարակված անձանց հետ շփման: Վարակման մյուս՝ 40 դեպքերի պատճառներն ուսումնասիրվում են:
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։