ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանում ՀՀ դեսպանությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 28-ի ժամը 00.00-ից Չինաստանն ժամանակավորապես (ժամկետ նշված չէ) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում նաև գործող վիզա և կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ։