ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
«Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում, որովհետև Սահմանադրության մեջ հստակ գրված է, որը ես ստորագրում եմ ընդամենը Սահմանադրության օրը նշանակելու համար»,-սպարապետ Վազգեն Սարգսյանի 61-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելության ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, ըստ որի՝ ստորագրել է սահմանադրական հանրաքվե նշանակելու հրամանագիրը:
Ըստ նախագահի՝ հանրաքվեի անցկացմանը և իրեն այդ հրամանագիրը ստորագրելու համար քննադատողները նախևառաջ պետք է կարդան ՀՀ Սահմանադրությունը։
«Եթե ես չստորագրեմ, միևնույն է, 3 օրից նշանակվելու է։ Երբ քննադատողները Սահմանադրությունը խորապես կարդան, ընկալեն, մտածեն օրվա իրավիճակի մասին, երկրի զարգացման մասին, դրանից հետո ես պատրաստ եմ քննարկել և իրենց հետ հանդիպել»,-ասել է նախագահը, ապա հավելել, որ հրավիրել քննադատողների մի մեծ խմբի նախագահական, սակայն ոչ ոք չի եկել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանը ստորագրել էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու հրամանագիրը, որով նախատեսվում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները կդադարեցնեն: Նշենք, որ ՍԴ 9 անդամներից 7-ը 2018-ի ապրիլից առաջ են ընտրվել։