ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
«Իդլիբում Ռուսաստանն ու Անկարան հակառակ դիրքերում չեն եղել»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, - հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Էրդողանը նաև նշել է, որ Իդլիբյան հարցում Անկարային դիմակայել է Ասադի վարչակարգը։
Հիշեցնենք, որ Իդլիբում իրավիճակը սրվել է փետրվարի 27-ից, երբ սիրիական օդուժի ավիահարվածներից ավելի քան 3 տասնյակ թուրք զինծառայողներ էին զոհվել: Դրանից անմիջապես հետո Անկարան հայտնել էր, թե հարվածում է Իդիլբում սիրիական բանակի բոլոր հայտնի թիրախներին: