Ինչպես են հարձակվել «Վստրեչի Ապեր»-ի տան վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

.

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մարտի 4-ի գիշերը  Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա ոստիկանների հարձակումից տեսանյութեր:

«Ինչպես խոստացել էինք նախօրեին, հրապարակում ենք 05.03.2020 թվականին Արամ Վարդանյանի տան, ինչպես նաև հարակից տների վրա ոստիկանների հարձակման տեսագրություններից երեքը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ և բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է: