ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը զարմանալի ոչինչ չի տեսնում, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել։
Խոսելով գրեթե նույն ժամանակահատվածում ՀՀ վարչապետի՝ Բրյուսել այցի մասին՝ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում Պողոսյանն ասել է, որ այն ամբողջությամբ բխում էր ՀՀ-ի շահերից։
Դիտարկմանը՝ արդյո՞ք Փաշինյանի այցը կարող էր պայմանավորված լինել Սարգսյանի Եվրոպայում ունեցած հանդիպումներով, Թևան Պողոսյանն ասել է.
«Ամենացավալին կլինի , որ վերջում պարզվի այս տեսակի այցելությունները մրցակցային դաշտում են իրականացվում»։
Մանրամասները՝ տեսանյութում։