ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Վատ սցենար է, որ մենք փորձում ենք գնալ ընտրության՝ առանց ճգնաժամերի հաղթահարման, եղած վիճակով։ Ինչ էլ լինի, նոր ԱԺ-ն երկար կյանք չի ունենալու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։
Պողոսյանը վստահ չէ, որ հունիսի 20-ին նախանշված ընտրությունները կկայանան։
«Եթե իսկապես ընտրություն է լինելու, ի՞նչն է խանգարում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Որտեղի՞ց վստահ լինենք՝ ո՞նց է լինելու, ի՞նչ են խոսել։ Կասկած չէր լինի, եթե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հինգ րոպե հետո լիներ հրաժարական։ Եթե դուք գտել եք, որ սա է ելքը, հենց հիմա գնացեք, ի՞նչն է խանգարում»,- ասել է նա։
Ըստ Պողոսյանի՝ եթե գործող իշխանությունը ընտրություններից հետո շարունակի պաշտոնավարել, նշանակում է, որ հանրության պահանջը դա է, իրեն չի հետաքրքրում հայրենիքը, չի համարում, որ հայրենիք է կորցել, ուզում է դառնալ թուրքական վիլայեթ։
Խոսելով ընտրությունները կեղծելու հավանականության մասին՝ նա նկատել է․
«Փաշինյանը չանի, թիմը կանի։ Թիմի վրա վստահությո՞ւն ունեք։ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը մենա՞կ են արել»։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ