ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված հերթական վարկային ծրագիրը, որով Հայաստանը ստանալու է 13 մլն 400 հազար եվրոյի վարկ:
Այս միջոցներով հավելյալ վերանորոգվելու է 61 կմ երկարության ավտոճանապարհ: Կառավարությունը կարծում է, որ ծրագրի իրականացումը նշանակալի ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության զարգացման և բնակչության սոցիալական վիճակի բարելավման վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: