ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ ատելության խոսքն ազգային անվտանգության ռիսկերից է: 24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ իշխանությունները հապաղում են, պետք է օր առաջ կանխել ատելության մթնոլորտը:
Պատգամավորն ուղղակի կապ է տեսնում համացանցում «թափառող» ատելության խոսքի և «հեղափոխության պահպաններ» անվան ներքո հանդես եկող երիտասարդների միջև: Ասում է՝ նրանց գործողությունները հետևանք են անհանդուրժողականության չնահանջող մթոնոլորտի: «Իսլամական հեղափոխության պահապաններին ու Հիտլերի վկաներին են հիշեցնում նրանք:»,- ընդգծում է Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։