ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Հայաստանում ևս 2 հոգով ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը
«Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:
Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,-գրել է Թորոսյանը: