ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է մանկական «Աթլետիկո Պորտադա Ալտա» ֆուտբոլային թիմի 21-ամյա մարզիչը։ Այս մասին հաղորդում է Marca-ն, փոխանցում է Euro-football.ru-ն։
Ֆրանսիսկոն մահացել է կիրակի՝ թեստի դրական արդյունքներն ունենալուց մի քանի օր անց։ Նշվում է, որ նա եղել է ռիսկային խմբում, որովհետև ուներ օնկոլոգիական հիվանդություն։
«Աթլետիկո Պորտադա Ալտայի» նախագն, ինչպես նաև ֆուտբոլային ակումբը իրենց ցավակցություններն են հայտնել մարզիչի մահվան փաստով։
«Նա ակումբում անցկացրել է 4 տարի և սիրում էր մարզվող երեխաներին,ինչպես կսիրեր սեփական երեխաներին»,- պատմել է Բուենոն։
Նշենք, որ համաճարակից մահացության թիվն աշխարհում հասել է 6600-ի։