ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան, ինչպես նաեւ նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանը, Խորխե Գոմեսը, Ագուստին Պիրեսը եւ Էնրիկե Խիլը չեն շարունակի աշխատանքը Վանաձորի «Լոռիում»:
«Լոռի» ՖԱ-ն ստիպված է չերկարաձգել պայմանագրերն իսպանական մարզչական շտաբի հետ, քանի որ COVID-19 վիրուսով այմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի և նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան անհնարին է։
Իսպանական մարզչական շտաբը «Լոռիում» էր 2019 թվականի հունիսից։
«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Դավիդ Կամպանյային եւ նրա օգնականներին բարձր պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի եւ նվիրվածության համար՝ մաղթելով լավագույնը կարիերայի հետագա ընթացքում»,- ասված է ակումբի հայտարարությունում։