ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այս օրերին խուճապ առաջացնող հայտարարությունների ու գրառումների չի հանդիպել։ 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ հասարակական ու քաղաքական գրեթե բոլոր դեմքերն էլ փորձում են հեռու մնալ խուճապ տարածող հայտարարություններից:
Մեզ հետ զրույցում պատգամավորը նշեց՝ համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե կորոնավիրուսը կարող էր հարմար պատրվակ լինել իշխանությունների համար, որպեսզի չեղարկվեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: «Կորոնավիրուսով պայմանավորված՝ պահից օգտվելու կամ չօգտվելու հարց չի եղել, ավելին՝ հանրաքվեն հետաձգելու հետ կապված ինչ-որ բաներ «դասավորելու» խնդիր չենք ունեցել»,- հավելեց Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։