ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կարծիքով՝ իրենց՝ խորհրդարանի մեծամասնության, «սխալն» այն է, որ ընդդիմության մասին լավ պատկերացում չունեն: 24News-ի հետ զրույցում նա նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով համաճարակային հիմքով պայմանավորված արտակարգ ռեժիմի ժամանակ ռիսկային խմբում գտնվող քաղաքացիներին հեռախոսով տեղայնացնելու նախագիծն ընդդիմադիրների կողմից բոյկոտելուն:
«Տարակուսելի է, երբ ընդդիմադիր պատգամավորն ունի դիրքորոշում ու այն չի արտահայտում, իսկ ես կարծում եմ, որ չքվեարկելը դիրքորոշում արտահայտելու ձև չի, ընդդիմադիրների արածը շուստրիություն չէր: Քաղաքավարությունից ելնելով եմ ընդդիմադիր գործընկեր ասում, նրանց պահելաձևը բնավ գործընկերային չէր»,- ընդգեց «Իմ քայլի» պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։