ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների:
Շահառուները հիմնականում միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարանաբնակ անձինք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: