ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Մարտի 21-ին Անգլիայի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմել է կորոնավիրուսի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին։
Վերջիններս խրոնիկական ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ են, որոնց կոչ է արվել առնվազն 12 շաբաթով մեկուսանալ և շփվել միայն իրենց մասին հոգ տանող անձանց և բուժաշխատողների հետ։
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ խմբի բոլոր մարդիկ կծանուցվեն նամակով կամ հեռախոսային կարճ հաղորդագրությամբ։ Խոսքը գնում է մոտավորապես 1,5 միլիոն մարդու մասին։