ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երկրում շնչադիմակ արտադրող ընկերությունները պետք է առողջապահության նախարարության հետ պայմանագիր կնքեն, հակառակ դեպքում պետությունը կառգրավի այդ ֆաբրիկաները։ Գրել է Ermenihaber-ը։
Պայմանագիր կնքելու համար տնտեսվարողներին 10-12 ժամ ժամանակ է տրվել։ Նախարարը հայտնել է, որ նման որոշումը պայմանավորված է նրանով, որ որոշ արտադրողներ պահեստավորում են իրենց արտադրանքը։
Սոյլուի խոսքով՝ իրենք կոշտ միջոցների դիմելու բոլոր լիազորություններն ունեն և պատրաստ են դրանք գործի դնել։