ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Իռլանդացի մարտիկը Աստծուց խնդրել է օգնել Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է sports.ru-ն:
«Ես գլխիցս չեմ կարողանում հանել Իտալիան: Ամեն օր աղոթում եմ այդ մեծագույն ազգի համար, որն աշխարհին տվել է զարմանահրաշ բաներ՝ սկսած մարդկանցից, մինչև ճարտարապետություն»:
«Իտալիան իր յուրահատուկ ոճն ունի: Ցանկը կարելի է շարունակել և շարունակել: Տեր Հիսուս Քրիստոս, պահպանիր Իտալիան հիմա և ամեն ժամ»:
Քոնոր Մաքգրեգոր
Նշենք, որ Իտալիան Չինաստանից հետո երկրորդն է կորոնավիրուսի գրանցած դեպքերով և առաջինը՝ մահվան թվով:
Այս պահին Իտալիայում կա կորոնավիրուսի գրանցված 59138 դեպք, որից 476-ը՝ մահվան ելքով: Վերականգնվել է 7024 մարդ: Վիրուսը տարածվել է աշխարհի 192 երկրում: