ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
«ՇՕ-ն միշտ աշխատում է արտակարգ ռեժիմով՝ անկախ իրավիճակից»։ Այս մասին տեղեկացնում է Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Եթե կանչերը համեմատում ենք հունվար-փետրվար ամիսների հետ, ապա դրանց թիվը պակասել է․ հունվար-փետրվարին սպասարկել ենք օրական 900-950 կանչ, այսօր սպասարկում ենք 700-750 կանչ»։
Ստեփանյանը նշել է, որ հիմնական կանչերը սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններն, ու վնասվածքներն են. «Սուր շնչառական հիվանդություններով կանչերի թիվը ևս նվազել է.հունվար-փետրվարին՝ 150-220 կանչ, այսօր՝ 100-140 կանչ»:
Նա նաև հավելել է, որ Շտապօգնության ծառայության աշխատակիցների մեջ այսօրվա դրությամբ չկան ինքնամեկուսացվածներ։