ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Իդլիբում տեղի ունեցած մարտերի հետևանքով ծանր վիրավորում ստացած հայ զինծառայող Էլի Կրպոյանը մահացել է։ Այս մասին հայտնում է «Արևելքը», վկայակոչելով իր աղբյուրներին։
Նախնական տեղեկություններով Կրպոյանը վիրավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ, բուժում ստանալուց հետո հայ զինծառայողը կրկին մեկնել է ճակատ և վիրավորվել Ազեզ շրջանում, ահաբեկչի արձակած գնդակից։
Ավելի ուշ հաղորդվել էր Էլի Կրպոյանի մահվան մասին։ Նա հուղարկավորվել է Հալեպի Ազգային գերեզմանատանը։
Էլի Կրպոյանը ծվել էր 1994 թվականին։