ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է որոշ տնտեսական գործունեության տեսակները սահմանափակելու հարցը։ Որոշվել է, որ 7 օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Առանձնացվել են այն բացառությունները, որոնց գործունեությունը թույլ է տրվելու առաջիկա 7 օրվա ընթացքում։
Այսպիսով այսօրվանից մինչև մարտի 31-ը՝ ժամը 23։59-ը ներառյալ, ՀՀ ողջ տարածքում թույլ է տրվելու հետևյալ տնտեսական գործունեության տեսակները.
- առևտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները
- գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն
- հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում
- Սննդամթերքի արտադրություն
- Խմիչքների արտադրություն
- Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների
- Հարստացած ուրանի արտադրություն
- Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն
- Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն
- Հիմնական մետաղների արտադրություն
- Զենքի և զինամթերքի արտադրություն
- Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն
- Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն
- Մարտական մեքենաների արտադրություն
- Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն
- Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
- Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
- Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում
- Պայթեցման աշխատանքներ
- Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման աշխատանքների համար
- Հետախուզական հորատում և գայլիկոնում
- Էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ
- Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
- Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
- Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
- Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր
- Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր
- Օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուր
- Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր
- Այլ մասնագիտացված մեծածախ առևտուր
- Մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում
- Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
- Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
- Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում
- Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
- Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
- Թաղման պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
- Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում
- Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով
- Օդային տրանսպորտի գործունեություն
- Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ գործունեություն
- Փոստային և սուրհանդակային գործունեություն
- Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ
- Հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում
- Հեռահաղորդակցություն
- Տեղեկատվական ծառայությունների մատուցում
- ֆինանսական և ապահովագրական գործունեություն
- Անասնաբուժական գործունեություն
- Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ
- Անվտանգության ապահովում և հետաքննությունների կատարում
- Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն
- Մաքրման աշխատանքներ
- Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն
- Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում
- Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում
- Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ
- օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն։
Արգելվում է սույն որոշմամբ չնախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝
Եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։
Եթե հանրային սննդի գործունեությունն իրականացվում է առաքման եղանակով։
Եթե պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպություն է
Եթե սույն որոշմամբ տնտեսական գործունեության տեսակներ իրականացնող սուբյեկտների տարածքներում գործող ճաշարան է (պահպանելով սանիտարական նորմերի պահպանման պարտադիր պահանջը)
Նշենք, որ, ըստ որոշման, պարետի պահանջով և ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ բացառություն կարող է լինել նաև սույն որոշմամբ արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը։
Ինչպես նաև մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունների.
Այս որոշմամբ չարգելված որոշ տնտեսական գործունեությունների համար կգործեն հետևյալ սահմանափակումները՝
Հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով՝ սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով՝ անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց:
Ֆինանսական և ապահովագրական գործունեության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով։