ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե այս պահի դրությամբ որ մարզերում են գրանցվել կորոնավիրուսի դեպքեր: Դրանք են՝ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերը:
«Այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը մեզ հայտնի է։ Կորոնավիրուսի տարածման 3 զարգացող ճյուղ ենք ունեցել՝ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները և Երևանի արտադրամասի մեր հայրենակիցները», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ մարտի 24-ի հետազոտությունները, սակայն, ցույց են տվել, որ չի հաջողվել կանխել ճյուղերից մեկի՝ Երևանի արտադրամասի ճյուղի զարգացումը՝նշելով Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերի գրանցված դեպքերը:
«Պայքարում էինք Երևանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար»:
Փաշինյանը նշել է, որ այս ցուցանիշները հանգեցրել են այն եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառվեն: