ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացնում է՝
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու
Երևան-Արտաշատ-Երևան
Երևան-Մասիս-Երևան
Երևան-Արարատ-Երևան
Երևան-Վեդի-Երևան
ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։
Չի աշխատելու նաև ներմարզային, ինչպես նաև համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը։