Սահմանված քանակից ավելի ուղևորներով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքեր են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

խախտում

Oգոստոսի 19-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։



Վարչական շրջաններում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։



Այսօր ևս կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքեր և տրանսպորտային միջոց, որի վարորդը երթևեկել է առանց դիմակի։



Խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։



Վերահսկողական գործառույթների շրջանակներում տեսչական մարմնի մասնագետները իրականացրել են ակտիվ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ։

--00—ԼՄ