ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնեով, որ չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան է մեկնել 62 ուղևոր:
«#SkyUp ուկրաինական ընկերության չարտերային չվերթով այս պահին Ուկրաինայից Հայաստան մեկնեցին 62 ուղևորներ (թվերը նախնական են), որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են:
Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև:
Առողջությո՛ւն բոլորին»,-գրել է դեսպանը: