ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ադրբեջանը ձեռք է բերել նոր կորոնավիրուսի ախտորոշման թեստեր։ Ինչպես տեղեկացրել է այս երկրի առողջապահության նախարար Օքթայ Շիրալիևը, համավարակի տարածման սկզբնական շրջանում շատ երկրների նման Ադրբեջանում էլ ախտորոշիչ թեստեր չկային։ Գրել է Ermenihaber-ը։
Ախտորոշումը կատարվում էր մի քանի հայտնի միջազգային լաբորատորիաներում, այդ թվում՝ Գերմանիայում։ Ներկայումս Ադրբեջանը Թուրքիայի միջնորդությամբ կարողացել է ձեռք բերել նշված ախտորոշիչ թեստերը։
Նշենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքն Ադրբեջանում արձանագրվել է փետրվարի 28-ին։ Մինչ օրս արձանագրվել է վարակվածության 87 դեպք, 10 մարդ առողջացել է, 1-ը՝ մահացել։ Բուժում ստացողներից 3-ը մինչև 18 տարեկան են։