ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ադրբեջանում կորոնավիրուսից արդեն երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովսոստին։
Ադրբեջանի կառավարությանն առընթեր գործող շտաբի հաղորդմամբ վարակվածների ընդհանուր թիվը 93 է:
Ավելի վաղ շտաբը տեղեկացրել էր, որ Ադրբեջանում վարակվածների ընդհանուր թիվը 87 է: Վարակվածներից տասը բուժվել են, գրանցվել է երկու մահ: Հիվանդների թվում կան նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: