Մեր 8 ապագա բժիշկներն առաջնագծում են՝ Նորք Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցում․Ա․ Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

․

ԵՊԲՀ ռեկտրո Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Օրինակելի կեցվածքը խրախուսելի է !!!

Այսօր միջնորդագիր եմ ուղարկել

Գիտխորհրդին առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդիանատորներ՝

• Լենա Նազարյանին,

• Մովսես Գրիգորյանին,

• Կլեմենտ Պետանյանին,

• Մարիամ Հակոբյանին:

Իսկ մյուս 4 կլինիկական օրդինատորները՝

• Լևոն Յավրյանը,

• Կառլեն Սարգսյանը,

• Արմինե Մարգարյանը,

• Էլմիրա Իսախանյանը,

ովքեր սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան ԵՊԲՀ-ի կողմից:

Մեր 8 ապագա բժիշկներն առաջնագծում են՝ Նորք Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցում:

Նրանք օր ու գիշեր, անտրտունջ, հերոսական աշխատանք են իրականացնում... Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել այս 8 խիզախների համար։

Հ.Գ. Ի դեպ, ԵՊԲՀ կամավորների խրախուսումը շարունակական է լինելու ...»