ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Այս մասին հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիողոսյանը:
«Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի դրությամբ ՀՀ-ում կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը՝ 33: Վարակակիրների թիվն ընդհանուր 663 է։ Ապաքինվել է 33 քաղաքացի, փաստացի բուժվում է 626-ը: