ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
«Այսօր առավոտյան լրատվական հոսքերը սկսվել էին Նիկոլ Փաշինյանի «հաղթական» եթերով, թե ինչ պուպուշ է, ինչ ազատ է և ժողովրդավար իր օրոք մեր երկիրը»։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հղում անելով երկու տարբեր վարկանիշային տվյալների վրա, նա արտակարգ դրության և կարանտինի պայմաններում ապրող մեր ժողովրդին փորձում էր լավատեսության ապահովել։
Իհարկե, լավատեսություն մեզ բոլորիս անհրաժեշտ է, հատկապես՝ այս դժվար օրերին։ Բայց այդ լավատեսությունը պետք է խիստ նպատակային և թիրախային լինի առողջական, սոցիալական և ֆինանսական բազում ու օրհասական խնդիրների մեջ ապրող մեր ժողովրդի համար։
Երկու բառ բուն վարկանիշների մասին։
1. Varieties of Democracy կազմակերպության վարկանիշում Հայաստանն իրոք բարելավել է դիրքերը։ Բայց մի հատ մեղ ԲԱՅՑ։ Աննախադեպ ժողովրդավարության մասին անպատեհ խոսացող վարչապետը, վստահ եմ, միտումնավոր շրջանցել է այն փաստը, որ «ալամ-աշխարհի ամենաժողովրդավար» երկրի ռեժիմը իշխանափոխությունից 2 տարի հետո այդ նույն վարկանիշով դասվում է Ընտրովի ավտոկրատիա խմբին։ Ոչ թե ազատական կամ ընտրովի ժողովրդավարությունների։
2. Heritage Foundation-ի Տնտեսական ազատության վարկանիշի մասին։ Իրոք, այս տարի կա բարելավում՝ 34-րդ տեղ։ Բայց այստեղ էլ հիշեցնեմ, որ Հայաստանը ավելի լավ ցուցանիշները էլ է ունեցել։ Առնվազն 2017 (33), 2009 (31), 2008 (28) թվականներին ավելի լավ դիրքում ենք եղել, քան այսօր։
Ինքներդ ձեզ անտեղի գովալու սազը մի քանի ամսով կարանտին ուղարկեք։ Ժողովուրդը վարչապետից ավելի արդյունավետ աշխատանք է ակնկալում իրական խնդիրները լուծելու համար։