ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
«Երբ խնդիրը մեզ չի բախվում, թվում է, թե մեզ հետ ոչինչ էլ չի կարող պատահել»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի մասին իշխանության ներկայացուցիչների արած կատակներին՝ նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
«Գյումրեցիք, օրինակ, մտածում էին, որ վիրուսը Երևանից ու էջմիածնից իրենց չի հասնի: Բայց հենց Շիրակի մարզում վարակման դեպք գրանցվեց, բնակիչները միանգամից լրջացան: Այսօր արդեն Գյումրիի փողոցներում հատուկենտ մարդկանց կարելի է հանդիպել»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։