ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
«Թեև քաղաքացիներին դժվար է ինքնամեկուսացման մեջ գտնվել, բայց դա օգնում է, որ վարակված մարդկանց թիվը գնալով նվազի: Ասել, թե մարզերում մարդկային կուտակումներ չեն լինում, սխալ կլինի, բայց մարդիկ այժմ ավելի զգոն են դարձել»,- 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Պատգամավորը կարևորում է, որ պարետատան ազդակները նաև մարզերում տեղ հասնեն: Նա նկատել է՝ ինչքան խիստ են պարետատան որոշումները, այնքան մարդիկ դժվար են դրանք իրականացնում: Մյուս կողմից էլ՝ որոշումները շրջանցելու հարցում բավական ճարպիկ են մեր քաղաքացիները:
Մանրամսները՝ տեսանյութում։